Քաղաքական

Շավարշ Քոչարյան.«Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է»

«Ադրբեջանական կողմի դեպքում սովորական հարևան հասկացությունն անընդունելի է: Ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք տեռորիստական պետության հետ»,- Լատվիայի անկախության 96-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից խոցված ԼՂ-ի ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռի ու դրան հաջորդած` ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների մասին: Շավարշ Քոչարյանի խոսքով, Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է:

Back to top button