Մեքսիկայի մայրաքաղաքում Հեյդար Ալիևի՝ վերջերս տեղադրված արձանի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, թեև խնդիրը միանգամից լուծվողներից չէ, քանի որ ադրբեջանցիները մինչև արձանի տեղադրումը տեղական իշխանության հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի՝ արձանն իր տեղադրավայրում պետք է մնա 99 տարի: Սակայն, Մեխիկոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆիլիպե Լիլը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, ստեղծված հանձնաժողովը պետք է որոշի, թե ինչպես վարվի այդ հուշարձանի հետ: «Associated Press»-ի հաղորդմամբ, տեղացի հասարակական բազմաթիվ գործիչներ հանդես են գալիս ադրբեջանցի «բռնակալի» հուշարձանը Մեխիկոյի տարածքից հանելու պահանջով: Դժգոհություններ են արձանագրվում նաև շարքային քաղաքացիների շրջանում:
Նմանատիպ հոդված
Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ
27 Ապրիլի, 2024, 01:39
ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի. ՊՆ
27 Ապրիլի, 2024, 01:12
Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26 Ապրիլի, 2024, 23:40
Պետությունը սուբվենցիոն մեծ գումարներ է ծախսում, արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են
26 Ապրիլի, 2024, 22:11
Կարդացեք նաև
Close