ԿարևորՍպորտ

Հայաստան-Իտալիա խաղը՝ այսօր

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունում է Իտալիայի հավաքականին:

Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 20-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, խաղի տոմսերը սպառվել են, եւ ակնկալվում է լեփ-լեցուն դահլիճ։

Back to top button