ԿարևորՏնտեսական

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն  համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։

Back to top button