ԿարևորՀասարակություն

ԶՈՒ բարեփոխումների նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը. Պապիկյան

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր:

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ:

Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավվել սպայակազմի սոցիալական պայմանները:

Back to top button