ԿարևորՄշակույթ

Գոռ Սուջյան.«Ներկայանալու ենք մինիմալիստական ոճով»

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

«Եվրատեսիլ 2013» մեր երկիրը ներկայացնող «Դորիանս» խմբի անդամները Կոպենհագենում կայանալիք համերգից եւ եվրատեսիլյան շաբաթներից առաջ այսօր լրագրողներն պատմել են սպասվող համերգի մասին: «Ներկայանալու ենք մինիմալիստական ոճով»,- ասել է խմբի մենակատար Գոռ Սուջյանը:«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ հավել է, որ մրցույթին մասնակցում են ոչ թե մրցակցության, այլ լավ շոուի համար, այնպես ինչպես անում են շատ զարգացած երկրներ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո: Մրցույթին մասնակցում է 39 երկիր:

«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին մեր երկիրը ներկայացնող խմբի տղաները ելույթ կունենան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Խմբի մենեջեր Արա Թադեւոսյանի խոսքով՝ Կոպենհագենի ամենամեծ համերգասրահում ելույթ ունենալու նախաձեռնությունը պատկանում է Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը  եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: «Համերգը լրացուցիչ առիթ է ներկայանալու համար, ինչպես նաեւ մրցույթից մի քանի օր առաջ մեծ բեմում հանդես գալն օգտակար կլինի»,- կարծիք հայտնեց Արա Թադեւոսյանը: Ի դեպ՝ համեգին որպես հատուկ հյուր ներկա կլինի նաեւ «Եվրատեսիլ 2013»-ի Ռուսաստանը ներկայացուցնող Դինա Գարիպովան:

Ո՞րն է լինելու Հայաստանի խաղաքարտը: Ներկայացնում է Արա Թադեւոսյանը.«Հայաստանն առաջին անգամ  է ներկայանում «Եվրատեսիլ»-ին ռոք խմբով, մինչ այդ եղել են փոփ կամ ֆոլկ կատարումներ: Շատ ուրախալի է` այս երգը հեղինակել է ռոք երաժշտության կենդանի լեգենդ Թոմի Այոմին, ով նաեւ մեր ուժեղ դաշնակիցն է»:

Հավելենք, որ այսօր եվրատեսիլի պաշտոնական կայքէջում տեղադրվել էր Թոմի Այոմիի հարցազրույցը, որտեղ լեգենդար երաժիշտը հաջողություն էր մաղթել տղաներին եւ ասել , որ իրենք արժանի են լավագույնին: Ի դեպ կիսաեզրափակիչ փուլի օրերին Այոմին իր երկրպագուներին կոչ է անելու սատարել հենց Դորիանսին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանի խոսքով` այս տարի շեշտը դրվելու է հենց արտիստի վրա: Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն էլ ասաց, որ մասնակցելու են մրցույթին լավ տրամադրությամբ, նպատակը Lonely planeti- մեսիջը տեղ հասցնելն է լինելու:

Back to top button