Քաղաքական

ԱՎԾ գործունեության եռամյա ծրագրի քննարկումը՝ բանավեճի պատճառ

lenabadeyan
Աժ-ում հերթական բանավեճի պատճառ է այսօր դարձել 2016-2017 թթ.-ի Ազգային վիճակագրական ծառայության գործունեության եռամյա ծրագիրը: Կրկին խնդիր է առաջացել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանի միջեւ: Պատգամավորն իր ելույթում փորձել է խոսել տարբեր թեմաներիրց՝ «սահմանադրական հանրաքվեից, որի ընթացքում թույլ տված խախտումներին իշխանություններն արձագանքներից լռությամբ, էլեկտրաէենգիայի վարձավճարներից, որ քաղաքացիներն արդեն ստիպված են վճարել ավելի շատ, քանի որ փոխհատուցումն այլեւս չի տրվում», ի վերջո Աժ-ի նախագահը որոշեց պատգամավորին վերադարձնել քննարկվող թեմային:

Զարուհի Փոստանջյան
Գալուստ Սահակյան

Նշենք, որ 2016-2017 թթ.-ի Ազգային վիճակագրական ծառայության գործունեության եռամյա ծրագիրը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ: Հաշվի առնելով, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից ծրագրի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել, ուստի կառավարությունը նպատակահարմար չի համարել փոփոխություններ կատարել, տեղեկացրել է ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը: Այսքանով էլ հարցի քննարկումն ավարտվել է:

 

Back to top button