Հասարակություն

Աշոտյանը Առաջին ուսանողական ալիքում կցանկանա՞ տեսնել ԿԳՆ բացթողումները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացել է «Առաջին ուսանողական ալիքի»՝ Ուսանողական խորհրդի թարմացված պաշտոնական կայքի շնորհանդեսը: Կայացել է նաև «Վիքիպեդիան» հայալեզու հոդվածներով հարստացնելու` «1-ը դարձնենք 100» նախագծի երկրորդ փուլի շնորհանդեսը: Ծրագրի շրջանակներում տնտեսագիտական համալսարանի ուսանողները համալրել են հայալեզու «Վիքիպեդիան» շուրջ 100 տնտեսագիտական հոդվածներով:

«Առաջին ուսանողական ալիքի» ստեղծումը Հայաստանում առաջին նմանատիպ նախաձեռնությունն է: Հաղորդման նպատակն է լուսաբանել  համալսարանական առօրյան, ներկայացնել հաղորդումներ ու բարձրաձայնել ուսանողության խնդիրները: Ալիքն անդրադառնալու է ոչ միայն տնեսագիտական համալսարանի խնդիրներին, այլև ուսանողությանը առնչվող բոլոր թեմաներին նաև բուհից դուրս, նշեց ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը։

Հոբելյանական միջոցառումները ողջունեց նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նա հորդորեց հիմնական շեշտը դնել խնդիրների վրա և, հարկ եղած դեպքում, բացահայտել նաեւ նախարարության սխալներն ու բացթողումները։

 

 

Back to top button