Երկրորդ շնչառություն

Դեմենցիա․ ինչպե՞ս տարբերել տարիքային փոփոխություններն ու հիվանդությունը․ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները․ «Երկրորդ շնչառություն»

Տարիքը չի նշանակում, որ մարդը պարտադիր պետք է ունենա դեմենցիա՝ ծերունական թուլամտություն։ «Դեմենցիան մարդու բարձրագույն ճանաչողական գործառույթներից որևէ դոմեյնի ախտահարումն է»,- բացատրում է ԵՊԲՀ «Հերացի 1» հիվանդանոցային համալիրի նյարդաբանական կլինիկայի ղեկավար, նյարդաբան, բ.գ.թ. Եկատերինա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գուցե այդ ախտորոշումը կողքից ահաբեկող է թվում, բայց, նախևառաջ, պետք է համոզված լինել, որ դա չի դրվել ուղղակի հիշողության վատացումից բողոքելու պատճառով:

Բժշկի խոսքով՝ ճանաչողական գործառույթների մեջ ներառվում է խոսքը, ասածն ընկալելը, գրելու կարողությունը, կարդացածը վերլուծելը, սովորածը կիրառելը, տարածական կողմնորոշումը և այլն: Ախտորոշման եղանակների մասին խոսելիս զրուցակիցս ասում է, որ վարքի փոփոխություններն ու հիշողության վատթարացումն առաջին ազդանշաններից են, բայց դեմենցիայի նախնական մեղմ փուլում մարդիկ դրանց շատ հաճախ կարևորություն չեն տալիս: «Դեմենցիա ունեցող մարդը ինքը չի նկատում իր կոգնիտիվ փոփոխությունները, և շատ հաճախ բուժառուները չեն կարողանում սթափ գնահատել դրանք: Դա ավելի շատ նկատում և ահազանգում են հարազատները»,— ընդգծում է նա:

Անդրադառնալով կանխարգելմանը՝ բժիշկը խորհուրդ է տալիս առողջ սնվել, կարևորել ֆիզիկական ակտիվությունն ու չանտեսել կոգնիտիվ վարժանքները:

Կարդացեք նաև

Back to top button