
Ֆրանսիան ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասնելով Մարոկկոյի հավաքականի նկատմամբ դարձավ կիսաեզրափակիչ հանդիպումներին մասնակցող առաջին ընտրանին։
Ֆրանսիան ու Մարոկկոն նախորդ` Կատարում կայացած առաջնությունում, հանդիպել էին կիսաեզրափակիչում ու կրկին եվրոպական թիմն առավելության էր հասել 2։0 հաշվով։
Երեւանի ժամանակով այս գիշեր կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն գոլ խփեց 60-րդ րոպեին։ Վեց րոպե անց աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի մեկ այլ հարձակվող՝ Ուսման Դեմբելեն։
Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում Մբապեն հավասարվեց արգենտինացի Լիոնել Մեսսիին․ երկուսն էլ իրենց հաշվին ունեն 8-ական գոլ։
ԱԱ-2026-ի առաջին կիսաեզրափակիչում, որը կկայանա հուլիսի 14-ին, Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիա — Բելգիա զույգի հաղթողին։




