ԿարևորՍպորտ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Հայաստանի հավաքականը  խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է 33 միավոր, 3 ռեբաունդ և 8 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Սպորտի կառավարման կենտրոնում։

Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Back to top button