Երկրորդ շնչառություն

72-ամյա Ալիսա Մելիքյանը թոշակից հետո սկսեց նկարել, ճամփորդել ու լրացնել կյանքի բացթողումները. «Երկրորդ շնչառություն»

72-ամյա կենսաթոշակառու Ալիսա Մելիքյանն իր ամբողջ կյանքում միայն մեկ տեղում է աշխատել. բժշկական քոլեջում ռուսերեն է դասավանդել: Պատմում է, որ 40 և ավելի տարվա մանկավարժական գործունեությունից այնքան հոգնած է եղել, որ անմիջապես անցել է թոշակի, որ գոնե մի քիչ հանգստանա։

«Մեկ տարի անց արդեն փոշմանել էի, շատ ազատ ժամանակ ունեինք ամուսնուս հետ, որ չգիտեինք, թե ինչպես լցնել»,- պատմում է նա՝ ավելացնելով, որ վերջապես արդեն կարողանում էր զբաղվել սիրած ու բաց թողած ֆիլմերը նայելով և այն ամենով, ինչը կյանքի տեմպի պատճառով ստիպված է եղել բաց թողնել:

Տիկին Ալիսի ու նրա ամուսնու համար երկրորդ շնչառություն վերցնելու մեկ այլ հնարավորություն էլ բացել է ճամփորդելու, տարեկան առնվազն մեկ նոր երկիր գնալու որոշումը: Սրանից բացի, արվեստը՝ ի դեմս կերպարվեստի, նույնպես բացել է դռներն ու ստեղծագործելու անսպառ հնարավորություն տվել տիկին Ալիսին: «Դաշտոյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Դաշտոյանի խոսքերով՝ իր ավագ սանի օրինակով է իմացել, որ մեծահասակներն ունեն մեծ պոտենցիալ արվեստի ոլորտում դրսևորվելու համար։ «Ավագ խմբում ունեմ սաներ, որ այնպիսի գործեր են անում, ասում եմ՝ վաու»,- նկարագրում է Մարիամն ու հավելում, որ կենտրոնի ավագների խումբը համալրվում է:

Կարդացեք նաև

Back to top button