Երկրորդ շնչառություն

Տարիքը խոչընդոտ չէ․ «Արդի» ակադեմիան ԱԲ-ի անվճար դասեր է անցկացնում 60+ անձանց համար. «Երկրորդ շնչառություն»

«Տեսանք, որ շատ անտեսված տարիք է, և ավագ սերունդը փաստացի դուրս է մնում այս ամենից»,- ասում է «Արդի» ակադեմիայի թվային մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են հեշտացնել նաև մեծահասակների կյանքը:

Արհեստական բանականությամբ հետաքրքրված կենսաթոշակառուները, ինչպես նաև ավագ սերնդի այն ներկայացուցիչները, որոնք դեռ շարունակում են աշխատել, անվճար սովորում են, թե ինչպես կարող են օգտագործել ժամանակակից գործիքներն արդյունավետ աշխատանքում ու կենցաղում: Մասնագետը տեղեկացնում է, որ որոշ դեպքերում մեծահասակներն ավելի պատրաստված ու մոտիվացված են, քան անգամ երիտասարդները: Առաջին դասերն արդեն իրականություն են, ցանկացողները կարող եմ միանալ նոր ձևավորվող խմբերին:

Անդրադառնալով տեղեկատվական անվտանգության թեմային՝ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ զեղծարարները հատուկ մշակված մեխանիզմներ ունեն՝ թիրախավորելու հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն նաև գիտելիքներ ձեռք բերել ու հմտանալ իրենց սարքերն օգտագործելու գործում:

Կարդացեք նաև

Back to top button