Միշտ ներկա

«Առա՛ջ, չնահանջե՛ք, չհանձնվե՛ք, տղերք»․ ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանի վերջին հրամանը․ «Միշտ ներկա»

Սկզբում մանկության ընկերներներ, ապա՝ ամուսիններ։ Այսպես է սկսվել Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչներ՝ ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանի և նրա սիրելիի՝ Վիկտորյայի կյանքի պատմությունը։ Սևակն իր կյանքի 21 տարիներն անցկացրել է Պաշտպանության բանակում։ Սևակի ու Վիկտորյայի համատեղ կյանքը 18 տարի տևեց, դրանք երջանկության տարիներ էին, որոնց ընթացքում Վիկտորյան կարողացավ վայելել ամուսնու սերն ու հարգանքը, հոգատարությունն ու ջերմությունը։ Չորս զավակ ունեն, և հենց նրանք են այսօր ուժ տալիս Վիկտորյային։

Ազնիվ, զվարճասեր ու բարյացակամ Սևակ Գրիգորյանը զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մարտունու մատույցներում՝ «Կոհակ» կոչվող տեղանքում հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Ընկերները փաստում են, որ վերջին պահին Սևակն իր զինվորներին հրամայել է․ «Առա՛ջ, չնահանջե՛ք, չհանձնվե՛ք, տղերք»։ Սա Սևակի վերջին պատգամն էր զոհվելուց րոպեներ առաջ։ Սևակ Գրիգորյանը հուղարկավորված է հայրենի Գիշի գյուղի գերեզմանատանը։ Նրա ընտանիքի անդամները, հարազատաներն ու ընկերները խորը ցավ են ապրում, որ նույնիսկ գերեզման այցելելու հնարավորությունից են զրկված այսօր:

Back to top button