Միշտ ներկա

Նիկոլայը երազում էր թոռնիկ ունենալու և իր այգում նրա հետ խաղալու մասին․ «Միշտ ներկա»

Նիկոլայ Միրզոյանը 2020 թվականին ռազմաճակատ է մեկնել՝ զինվոր որդու կողքին կռվելու։ Թեժ մարտում որդու և մի քանի զինվորների կյանք է փրկել, փոխարենը՝ տալով իրենը։ Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ Մարտունիում։

Նիկոլայը կնոջ՝ Լիլիայի հետ սովորում էր նույն դպրոցում, որտեղից էլ սկսվեց իրենց ծանոթությունը։ Ամուսնացան, երբ Նիկոլայը վերադարձավ ժամկետային ծառայությունից։ Ամուսնությունից երեք տարի անց՝ 2000 թվականին, տեղափոխվեցին Արցախ։

Նիկոլայ Միրզոյանն իր ընտանիքով քսան տարի ապրել է Քարվաճառում՝ Նոր Բրաջուր համայնքում։ Շատ դժվարություններ են հաղթահարել, մեծացրել են չորս զավակ, Նիկոլայի համար կարևոր էր երեխաների կրթությունը և ազնիվ մարդ դառնալը, պատմում է կինը` Լիլիան:

Back to top button