Միշտ ներկա

Գոռի կիսատ մնացած երազանքը սեփական ձեռքերով տուն կառուցելն էր․ «Միշտ ներկա»

Դեռ փոքր էր, երբ հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում իր անունը՝ Գոռ։ Մայրը՝ տիկին Արևը, պատասխանեց. «Հպարտ, վեհ։ Գոռ ենք կոչել մեր պատմական ամենասիրելի հերոսներից մեկի՝ Գևորգ Մարզպետունու որդու անունով»։

ԱՀ ԱԱԾ լեյտենանտ Գոռ Իսրայելյանի մայրը հիշում է որդու հետ ունեցած ամեն մի զրույց։ Մերօրյա հերոսներից Գոռի համար ընդօրինակելին Ավոն էր։ Տիկին Արևի խոսքով՝ որդու երազանքն էր ազատ ու անկախ Արցախում մեծացնել իր սիրելի ու պաշտելի միակ որդուն՝ Հայկին։

Լեյտենանտ Գոռ Իսրայելյանը հավերժի ճամփան բռնեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ի առավոտյան՝ թշնամու արձակած արկից։ Հուղարկավորված է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։

Back to top button