ԿարևորՄիջազգային

Իրանում հուղարկավորել են նախագահին և ԱԳ նախարարին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։

Ռայիսիին, Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել էր ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը:

Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից, որտեղ Ռայիսին և Ադրբեջանի նախագահը մասնակցել էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությանը։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հանձնաժողով է ձևավորել ինքնաթիռի կործանման հետաքննության համար։

Նախագահի մարմինը չորեքշաբթի օրն ինքնաթիռով տեղափոխվել է նրա ծննդավայր Մաշհադ՝ Թավրիզ, Ղոմ, Թեհրան և Բիրջանդ քաղաքներում հրաժեշտի արարողություններից հետո:

Նոր նախագահական ընտրությունները, համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի, պետք է անցկացվեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականություններն առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։

Back to top button