ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մոտ հինգ ամիս՝ հավաստագրվելու համար․ քաղաքաշինության կոմիտեում հավաստագրումը սկսվել է

2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը, քաղաքաշինության ոլորտի մասնագետները պետք է հավաստագրվեն: Այդ բնագավառում հավաստագրված մասնագետները գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են։ Արդեն հավաստագիր է ստացել ոլորտի 249 մասնագետ:  

Քաղաքաշինության ոլորտի մասնագետները մոտ 5 ամիս ժամանակ ունեն հավաստագրվելու համար։ 5 ամիսը գործող կազմակերպությունների վերալիցենզավորման համար է։ Սահմանվել են որոշակի չափորոշիչներ, որոնք կհսատակեցնեն մասնագտեների ունակությունները։ Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը վստահեցնում է՝ նախաձեռնությունը  միտված է թերությունների կանխարգելմանը․

«Որակավորման հիմնական պահանջներից է մասնագետների փորձը, որը մենք հնգամյա  շրջափուլում դիտարկում ենք ՇՄԶ սկզբունքով՝ հիմնավորելով վերապատրաստումներով»։

2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնել 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը, պետք է հավաստագրվեն քաղաքաշինության ոլորտի մասնագետները: Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական-գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:

« Ըստ տեսակների, մասնագետների որակավորումը դասակարգվում է երեք կարգի, որոնք, ըստ թիրախային լսարանների, բաժանվում են մասնագիտական գործունեության տեսակների ու ենթատեսակների։ Մասնագիտացումները հիմնականում այդ սկզբունքով են բաժանվում»։

Արդեն մոտ 200 մասնագետի հավաստագիր է ստացել ոլորտի ընդամենը 249 ներկայացուցիչ: 2024թ ապրիլի 30-ի դրությամբ ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 425 հայտ, որից բավարարվել է 249-ը: Մասնագետներն, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի․

«Երկրորդ ռիսկայնության օբյեկտները դրանք երկու վերգետնյա, մեկ ստորգետնյա հարկ ունեցող 300 քառակուսի մետրը չգերազանցող շենք–շինություններն են, իսկ ամենաբարձրը՝ բազմաբնակարան շենքեր, պարտեզներ, դպրոցներ, մեկից ավելի երկրներին առնչվող օբյեկտներ»։

Մարդկային գործոնը և փաստաթղթաշրջանառությունը նվազեցնելու համար մասնագետների հավաստագրման գործըանցը իրականացվում է urban.e-gov.am հարթակի միջոցով։ Այն ինտեգրված է էլեկտրոնային տարբեր համակարգերին, պետական կառույցների և բուհերի տվյալների բազաներին։ Սա հեշտացնում է հայտի ներկայացման գործընթացը։

Վահագն Մխիթարյանը՝ Վի Իքս Սոֆթ ընկերության տնօրենն է, նրանք են իրականացնում ծրագրային ապահովումը։ Հավաստագիրը ունի վավերականությունը ստուգելու QR կոդ, 16 նիշանոց հստակիչ համար, որը մուտքագրելով ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ստուգման միասնական կայք, հնարավոր է ստուգել վավերականությունը

«Ունենք առցանց հերթագրումներ, որտեղ ոլորտի մասնագետները կամ լիցենզավորվող կազմակերպությունը կկարողանա հերթագրվել , այցելել մեր ընկերության գրասենյակ, եթե տվյալներ լրացնելիս ունեն դժվարություններ։ Շաբաթական երկու օր կարող են գալ, որպեսզի տեխնիկական որևէ խոչընդոտ կամ բարդություն իրենց համար ստեղծած չլինենք»։

Հայտի հաստատումից հետո տրվում են էլեկտրոնային հավաստագիր և լիցենզիա՝ QR կոդով, որի միջոցով պատվիրատուն և ցանկացած անձ կկարողանա ստուգել փաստաթղթերի վավերականությունը

Back to top button