ԿարևորՀասարակություն

Հայ-վրացական մշակութային-խոհարարական «Միմինո» փառատոնը՝ Դիլիջանում

Հունիսի 22-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած 2-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։

Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․

  • Հայկական և Վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
  • Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
  • Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
  • Մրցութային հանձնաժողովի / դատավարական գոտի:

Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։

«Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Back to top button