Ժամանակի վկան

Արդի հայ ազգագրության նահապետ Դերենիկ Վարդումյանը․ Գոհար Վարդումյան․ «Ժամանակի վկան»

Այս տարի լրացավ անվանի հայագետ, կովկասագետ, մշակութաբան, արդի հայ ազգագրության նահապետ և նվիրյալ Դերենիկ Վարդումյանի ծննդյան 100 ամյակը։ Վաստակաշատ գիտնականի կյանքը, գիտական ժառանգությունն ու հայանպաստ գործունեությունն այս հաղորդման շրջանակում կներկայացնենք նրա դստեր՝ պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Գոհար Վարդումյանի հետ։

«Ավանգարդ»-ի աշխատակցուհի Սոնա Ալեքսանյանի հետ նրանք հետագայում ամուսնացան և ունեցան երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։

1946 թվականին Դերենիկ Վարդումյանն ավագ ռեֆերենտ էր Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում։ Նույն տարին վճռորոշ էր նրա մասնագիտական կողմնորոշման համար։

1949-53 թթ․ աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, որպես ավագ գիտաշխատող, որից հետո սկսվում է նրա՝ որպես ազգագրագետի բուռն գիտական ու աշխատանքային գործուներությունը։

Դերենիկ Վարդումյանը գիտարշավների հմուտ կազմակերպիչ էր։

Վարդումյան-գիտնականի խորը հարգանքը ազգային արժեքներ կրող և պահպանող հայի հանդեպ նպաստավոր հող ստեղծեց թանգարանների հավաքածուները նոր նմուշներով հարստացնելու համար։

Խորհրդային վարչակարգի արգելքները հաղթահարելով՝ Դերենիկ Վարդումյանին հաջողվում է կազմակերպել գիտարշավներ դեպի Արցախ և Անի։

Ճանաչված ազգագրագետը բուռն գործունեություն էր ծավալում միջազգային գիտական կապերն ընդլայնելու, հայ ազգագրության դերը և հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վաստակաշատ գիտնականը մեծ ավանդ ունի նաև գիտական հմուտ կադրերի պատրաստման գործում։

Վարդումյանը գերազանց ծանոթ էր նաև Սփյուռքի խնդիրներին։

Հեղինակ է մի շարք արժեքավոր մենագրությունների։

Վարդումյանը հայերենի անաղարտության համար պայքարող գիտնական էր։

Մարդկային բարձր որակներով աչքի ընկնող անհատ էր Դերենիկ Վարդումյանը։ Ես ինքս եղել եմ Տիար Վարդումյանի ուսանողուհին, համալսարանական տարիներին հիացել նրա մարդկային ու ակադեմիական բարձր հատկանիշներով։

Նա ազգայինի անխոնջ պաշտպանն ու պահապանն էր բոլոր ոլորտներում։

Զրուցեցինք նաև ընտանիքից, ինչպես նաև՝ ամուսին և հայր Դերենիկ Վարդումյանի հատկանիշների մասին։

Կինը՝ վաստակավոր մանկավարժ, սիրված ուսմասվար և պատմության ուսուցչուհի Սոնա Ալեքսանյանը նույնպես շատ հոգատար ու խիստ մայր էր, նույնպես հայտնի՝ բոլորին օգնելու պատրաստակամությամբ։

Ամփոփելով հաղորդումը հավելեմ, որ սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Բնակավայր և տնտեսական մշակույթ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված անվանի ազգագրագետ Դերենիկ Վարդումյանի ծննդյան 100-ամյակին։

Այսպիսով «Ժամանակի վկան» հաղորդաշարը ամփոփում է 2023 թվականի եթերաշրջանը, տարի, որը պատմական տարածքային կորուստների առումով անօրինակ էր վերջին երեսնամյակի պատմության մեջ։ Հուսանք, նաև ձգտենք ու պայքարենք, որ հաջորդ տարին լինի ազգային իղձերի կատարման ու նվաճումների տարի։

Back to top button