Հատվող եթեր

Արվեստագետ ամուսինների արվեստը՝ նոր լույսի ներքո. «Հատվող եթեր»

Երևանի կենտրոնում՝ Մատենադարանի հարևանությամբ է գտնվում վրացահայ ինքնատիպ նկարիչ Գևորգ Գրիգորյանի՝ նույն ինքը Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը: Մշակութային օջախ, որտեղ համապարփակ ներկայացված է արվեստագետի հարուստ ժառանգությունը, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային ուրույն կենտրոն, որտեղ առանձին սրահ նվիրված է նկարչի կնոջն ու հավերժական մուսա՝ վրաց բանաստեղծուհի և նկարչուհի Դիանա Ուկլեբայի արվեստին: Անչափ ինքնատիպ թանգարան, որտեղ հիմնանորոգված և նոր լույսի ներքո ներկայացված է արվեստագետ ամուսինների՝ երկու առանձին անհատականությունների ժառանգությունը՝ լուսանկարչական արխիվ, նամակներ, անձնական իրեր, փաստաթղթեր:

Արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թվականին, նկարչի կնոջ՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ՝ մի քանի տարի անց դառնալով Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը:

Արվեստանոց-թանգարանը արվեստագետ ամուսինների համար եղել է և՛ տուն, և՛ արվեստանոց, որտեղ ստեղծվել են ուրույն քնքշանքով ու սիրով, ինքնատիպ գունային լուծումներով արվեստի գործեր:

Զրույց Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանի հետ:

Back to top button