ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի դատարանը նոր միջանկյալ միջոցներ է սահմանել ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանը նոր միջանկյալ միջոցներ է սահմանել ընդդեմ Ադրբեջանի։

Դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, պարտավոր է

  1. Ապահովել, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով։
  2. Ապահովել, որ այն անձինք, ովքեր սեպտեմբերի 23-ից հետո մնացել են Լեռնային Ղարաբաղում և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ կերպով։
  3. Ապահովել, որ այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ և ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ:

Դատարանը նաև սահմանել է, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան` Ադրբեջանի Հանրապետությունը պետք է պաշտպանի և պահպանի գրանցման, ինքնության և մասնավոր սեփականության փաստաթղթերն ու գրառումները և պատշաճ կերպով հաշվի առնի այդ փաստաթղթերն ու գրառումներն իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:

Ադրբեջանի Հանրապետությունն ութ շաբաթվա ընթացքում Դատարան պետք է հաշվետվություն ներկայացնի մատնանշված ժամանակավոր միջոցների վերաբերյալ ձեռնարկված քայլերի մասին։

Back to top button