Հասարակ գիտություն

ԱՄՆ-Իրան սերտ դաշնակցությունը․ «Հասարակ գիտություն»

Ընդամենը կես դար առաջ ԱՄՆ-ն ու Իրանը սերտ դաշնակիցներ էին։ Ամերիկյան կառավարությունը դրամական զգալի աջակցություն էր ցուցաբերում Իրանին, որտեղ կապիտալիստական բարեփոխումներ էին իրականացվում։

Արևմուտքի հետ համագործակցությունը իրանական հասարակության մի մասի համար ավելի ժողովրդավարական ու բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն էր։ Սակայն կային նաև ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր Արևմուտքի հետ համագործակցությունը լրջագույն սպառնալիք էին համարում և հետևողականորեն պայքարում էին դրա դեմ։

Պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Իրանում ԱՄՆ ազդեցության գործիքակազմը 1950-60-ական թվականներին» հոդվածում անդրադառնում է Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններին 20-րդ դարի երկրորդ կեսին։

Back to top button