Հասարակություն

Պարգեւներ՝ Ուսուցչի օրվա նախաշեմին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Ամեն տարի «Ուսուցչի օրվա» նախաշեմին կրթության և գիտության նախարարությունում անց է կացվում «Տարվա լավագույն ուուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը:
Մրցույթներն անցկացվում են ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողից: Մրցույթին այս տարի մասնակցել է 34 մանկավարժ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Ավանդույթի համաձայն՝ արդյունքները և հաղթողների անունները կհրապարակվեն հանդիսավոր արարողությամբ Ուսուցչի օրը` հոկտեմբերի 5-ին: Մինչ այդ՝ այսօր ԿԳ նախարարությունում մի շարք մանկավարժների շնորհվել են «Ոսկե հուշամեդալ» և պատվոգրեր: Շնորհավորելով ուսուցիչ օրվա առթիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մանկավարժներին անձնվեր աշխատանքի համար:
Վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարվա լագագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ անվանակարգերում լավագույնը ճանաչվածները ՀՀ վարչապետի կողմից կստանան ավտոմեքենաներ:

 

Թողնել պատասխան

Back to top button