Ժամանակի վկան

Պատմամշակութային ժառանգությունը ֆիլմերով․ Արտակ Ավդալյան․ «Ժամանակի վկան»

Պատմությունն ու մշակույթը ակադեմիական հարթակներում գիտական մակարդակով ներկայացնելուց զատ կարևոր է նաև գիտահանրամատչելի տեսանյութերի, ֆիլմերի, հաղորդումների միջոցով հասարակության լայն շերտերին ցուցադրելը։

Հեռուսատատեսությունն ու համացանցն այն հարթակներն են, որոնց միջոցով կարելի է տեսանյութերի, ֆիլմերի, հաղորդումների միջոցով ավելի պատկերավոր ներկայացնել պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

Ռեժիսոր Արտակ Ավդալյանի ողջ աշխատանքային, մասնագիտական գործունեությունն անցել է ո՛չ միայն հայոց պատմությանն ու մշակույթին, այլև Հայաստանում և այլուր բնակվող այլ ազգերի ու ժողովուրդների ազգային ավանդույթներին, մշակութային դիմագծին, հայկականի հետ ունեցած փոխառնչություններին նվիրված հեռուստաֆիլմերի և հաղորդաշարերի ստեղծմամբ։

Իսկ մինչև ֆիլմեր նկարելը նա պետք է անցներ կրթության ու մասնագիտական աճի երկար ճանապարհ։

Հետաքրքվեցի, թե ինչո՞վ է պայմանավորված հատկապես պատմական թեմաների նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությունը։

Իր ստեղծած ֆիլմերից դժվարությամբ, բայց առանձնացրեց Գրիգոր Նարեկացու մասին պատմող գեղարվեստական ֆիլմը՝ «Հովիվը»։

Նկարահանումներից առաջ կարևորում է ռեժիսորի պրպտումները, նախնական ուսումնասիրական աշխատանքը։

Փաստավավերագրական ֆիլմեր շատ ունի, որոնց բոլորին մեկ առ մեկ չենք կարող անդրադառնալ, բայց մի քանիսի մասին ավելի հանգամանալից պատմեց։

Երջանկահիշատակ պատմաբան Արտակ Մովսիսյանի մենագրության հիման վրա նկարահանված «Հայոց թագուհիներ. նվիրյալները» ֆիլմը իրականության դարձավ իրենց գործին, հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված անձանց ջանքերով։

Հայ ժողովրդի պատմության որոշակի հանգրվաններում փոխառնչություններ արձանագրած էթնիկ հանրությունների մշակույթներին նվիրված ֆիլմերն ու հաղորդումները նույնպես շատ են ռեժիսորի արխիվում։

Ամփոփելով մեր զրույցը ռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ, հավելեմ, որ Հայոց պատմությունն ու մշակույթը հարուստ, անընդհատ ուսումնասիրության կարոտ ու նորովի ներկայացման արժանի բեղուն անդաստան են ստեղծագործողների համար։ Եվ երբեք էլ ժամանակավրեպ չէ ազգայինն արժևորելը, ընդհակառակը, անհրաժեշտություն է։

Back to top button