ԿարևորՀասարակություն

Ստամբուլում լույս է տեսել Աշոտ Գրիգորյանի «Ինտերիերի և էքստերիերի ճարտարապետությունը Պալյանների ստեղծագործություններում» գիրքը

Ստամբուլում լույս է տեսել ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտ. քարտուղար Աշոտ Գրիգորյանի «Ինտերիերի և էքստերիերի ճարտարապետությունը Պալյանների ստեղծագործություններում» գիրքը:

Թուրքերեն թարգմանության մեջ հիմնականում պահպանվել են հայերեն հրատարակության կառուցվածքը և բովանդակությունը:

Իսկ այս հրատարակության համար հիմք է հանդիսացել հեղինակի կողմից 2017 թվականին Երևանում տպագրված «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը:

«Ստամբուլում տպագրված այս գիրքը լավ նվեր ու հնարավորություն է թուրքերեն կարդացող ընթերցողների լայն շրջանակի համար՝ ծանոթանալու հայ ստեղծագործ մտքի, հայ բազմաշնորհ վարպետների, ճարտարապետների և արվեստագետների հսկայական ներդրումներին Թուրքիայում»,-ասվում է թանգարանի տարածած հաղորդագրությունում:

Կարդացեք նաև
Close
Back to top button