Միսիոներները բարեսիրական ծրագրեր են իրականացրել ոչ միայն Արևմտյան Հայաստանում։ Նրանք գործել են նաև Հայաստանի առաջին հանրապետությունում, որտեղ բացվել էին գաղթականների համար կայաններ, այրիանոցներ և որբանոցներ։
1919-ին Փարիզում կնքված պայմանագրի շրջանակում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն սկսել է զբաղվել մասնավորապես որբերի խնամքով։
Պետությունը կոնկրետ Ալեքսանդրապոլում որբախնամ աշխատանքների համար նրանց է տրամադրել Ռուսական կայսրության բանակի դատարկ մնացած մի քանի շենքեր ու շինություններ։
Պոլիգոն, Սևերսկի և Կազաչի պոստ կոչվող այդ նախկին զինվորական տարածքներում բացվել են որբանոցներ։
Ալեքսանդրապոլում գործել է երեք մեծ որբանոց, որոնցից որբերի քանակով առաջին տեղն էր զբաղեցնում Պոլիգոնում գտնվող որբանոցը։
Թեմային է անդրադառնում մանկավարժական գիտությունների թեկնածու, «Ապրեցին հաղթելով» գրքի հեղինակ Անի Մանուկյանը։
«Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 12-րդ։