ԿարևորՀասարակություն

«Բան ունեմ ասելու»․ Ռադիոներկայացում՝ Վիլյամ Սարոյանի 115-ամյակին ընդառաջ

Վիլյամ Սարոյանի 115–ամյակին ընդառաջ Հայաստանի հանրային ռադիոն բեմականացրել է նրա «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։ Պիեսի հիմքում հեղինակի` որբանոցում անցկացրած մանկության դրվագներից մեկն է։

Երեք տարեկան էր։ Սուրբ Ծննդյան նախօրեին հյուր էր եկել Կաղանդ պապը և հարցնում էր երեխաներին, թե ինչ նվեր կցանկանան ստանալ: Երբ հերթը հասնում է Ուիլլիին, նա պատասխանում է, որ հորն է ուզում:

Սուրբ Ծննդյան օրը բոլորը հավաքվում են, և Ուիլլին նույնպես փոքրիկ տուփ է նվեր ստանում, որի մեջ հայրը ակնհայտ չէր տեղավորվի: Հուսալքվում է, հետո նաև փախչում որբանոցից:

Գրեթե 30 տարի անց, 1940 թ. ռադիոյով հեռարձակվում է աղքատ երեխաների համար կազմակերպված Ս. Ծննդյան երեկոյի միջոցառում: Սարոյանը սկսում է գրել հենց այն րոպեից, երբ ավարտվում է ռադիոհաղորդումը:

1941 թ.-ին՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, այս թատերախաղը հեռարձակվում է CBS հեռուստաալիքով:

Այս դրամայի կապակցությամբ «Razzle-Dazzle» գրքում Սարոյանը գրում է. «Մարդիկ աշխարհ են գալիս բազմաթիվ ուժեղ ու լավ կողմերով, սակայն ամենաուժեղը սպասումն է, որը լույս աշխարհ է գալիս ամեն մարդու հետ: Այս ակնկալիքը չափազանց հզոր է մարդու մեջ, երբ նա դեռ ջահել է, թեև դա երբեք ամբողջովին չի լքում նրան»: 

Հանրային ռադիոն պիեսը բեմադրել և հեռարձակել է Ամանորի շեմին։ Ռադիոներկայացման ստեղծման ընթացքի մասին պատմող տեսանյութը՝ ստորև․

Թարգմանությունը՝ Էլֆիք Զոհրաբյանի

Կարդում են Գայանե Եղիազարյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Սուրեն Առաքելյանը, Ջանի Գրիգորյանը, Կարեն Ճաղարյանը, Արփի Ղազարյանը, Վաչագան Համբարձումյանը, Սոմա Հովհաննիսյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Սամվել Քալաշյանը, Նոյ Մուրադյանը, Կատրին Պողոսյանը, Մերի Հովհաննիսյանը, Վիկտորյա Ալավերդյանը, Գարիկ Հովհաննիսյանը:

Ստեղծագործական խմբի ղեկավար, բեմադրության ռեժիսոր՝ Գարիկ Հովհաննիսյան

Մոնտաժը՝ Նորայր Սարգսյանի

Երաժշտական ձևավորումը՝ Վահե Հայրապետյանի:

Back to top button