ԿարևորՀասարակություն

ԱՇԽԱՏԱՆՔ. բացառիկ հնարավորություն սկսնակ լրագրողների համար

Հանրային ռադիոն շարունակում է նոր դեմքեր ու ձայներ փնտրել։ Աշխատանքի այս մրցույթն իսկապես բացառիկ է, որովհետև մրցույթին մասնակցելու համար աշխատանքային մեծ փորձ ու ստեղծագործական ծանրակշիռ «պորտֆոլիո» ունենալ պետք չէ։

ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ. Մրցույթի միակ պայմանը՝ մասնակիցը պետք է որևէ լրատվամիջոցում մեկ տարուց ավելի աշխատած ՉԼԻՆԻ (այստեղ սովորաբար հարցնում են, իսկ եթե ես 3 տեղում, ասենք, կես-կես տարի աշխատել եմ, կարո՞ղ եմ մասնակցել։ ԱՅՈ, կարող եք)։

Մասնակցության համար CV ուղարկել պետք չէ։ Ուղարկեք Ձեր լրագրողական աշխատանքները, եթե այդպիսիք կան՝ աուդիո, վիդեո, տպագիր՝ ցանկացած ժանրի և ձևաչափի, առավելագույնը 3 գործ։

Եթե հրապարակված աշխատանքներ չունեք, մանրամասն նկարագրեք այն 5 թեմաները, որոնք կուզեիք լուսաբանել։ Այլ կերպ ասած՝ 5 նյութի հայտ ուղարկեք։ [email protected] էլեկտրոնային հասցեով մեզ այդ ամենն ուղարկելիս՝ վերնագրեք նամակը «Մրցույթ սկսնակ լրագրողների համար», իսկ հենց նամակի մեջ չմոռանաք նշել Ձեր հեռախոսահամարը։

Վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 7–ն է։

Back to top button