Հատուկ նախագծեր

«Ազգային երազ» պոեմի ռադիոբեմադրություն․ «Հատուկ նախագիծ»

«Ազգային երազ» ռադիոներկայացումը կազմակերպվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի Հանրային Ռադիոյի համագործակցությամբ:

«Երգիծական և ողբերգական» ժանրի այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր «ազգային գործիչներին», ժողովրդին, ինչպես նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։ Պոեմի նոր ձևաչափով՝ ռադիոներկայացմամբ մատուցումը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։

Ռադիոներկայացման հեղինակ և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան, դերերում՝ Սամվել Թոփալյան (Հեղինակ), Արամ Գևորգյան․ Արամո (Ահո), Մխիթար Ավետիսյան (Լեգիոն), Դավիթ Եղիազարյան (Ընկեր), Արմեն Սարգսյան (Զինակից), Անդրանիկ Զաքարյան (Վետերան), Դավիթ Գասպարյան (Մարտիկ), Սմբատ Ստեփանյան (Խենթ)։ Նանի օրորը՝ Լուսինե Նազարյանի, ձայնագրման օպերատոր՝ Արփինե Անտոնյան, նախագծի ղեկավար՝ Նազենի Չորեքչյան։

«Ազգային երազ» ռադիոներկայացումը Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում կհեռարձակվի հունիսի 10-ին, ժամը 20:10-ին։

Back to top button