Հատուկ նախագծեր

Գյուղում «ամոթներ»-ը շատ են. «3 սերունդ» գիրքը՝ գյուղական կանանց մասին․ «Հատուկ նախագիծ»

«3 սերունդ» գյուղական համայնքների կանանց բանավոր պատմությունների ժողովածուի հեղինակ Եստեր Գրիգորյանն ինքը մեծացել է գյուղական համայնքում, այնպես որ, սեփական փորձն էլ է օգնել ճիշտ հասկանալ ու վերլուծել մարտահրավերները, որոնց բախվում են գյուղաբնակ կանայք:

Բանավոր պատմությունը, հատկապես, երբ այն անանուն է, կարող է ներկայացնել շատ փակ հարցեր, չքննարկված խնդիրներ վերհանել, ընդգծել արդեն իսկ գոյություն ունեցող ճշմարտությունները:

Այս ժողովածուն պարզապես պատմություններ հավաքելու համար չէ, այլ օգնելու հետազոտողներին, սոցիոլոգներին, մշակութային մարդաբաններին գյուղական համայնքներում առկա գենդերային խնդիրներին հաղորդակցվել, փորել մարդկային պատմություններ լսելով իրականում հասկանալ այն, ինչի մասին հաճախ խոսում են, բայց այն մնում է օդում:

Եստերը պատմում է իր նպատակի, գրքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում պատմություն, որ գրքում տեղ չի գտել, բայց շատ տպավորել է իրեն:

Կարդացեք նաև

Back to top button