Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները իրենց տոնն արդեն նշեցին յուրովի․ նրանք սեփական նախաձեռնությամբ կազմակերպեցին գեղեցիկ և ուրախ համերգային երեկո։ Իհարկե, առանց մեծերի աջակցության դա հնարավոր չէր․ մեծահասակները սիրով միացան նրանց գաղափարին՝ օգնելով ստեղծել իսկական տոնական մթնոլորտ։
Երեխաների ելույթներին բեմում ընկերակցեց Հանրային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և դիրիժորությամբ։ Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես հին ու նոր սիրված երգեր, այնպես էլ տարբեր ժամանակների հիթեր՝ «Արևիկ» անսամբլի, նրանց ավագ գործընկերների և սիրելի երգիչների հետ միասին ներկայացրած դուետներով ու համատեղ կատարումներով։
Համերգային ծրագիրը կրում էր խորհրդանշական անուն՝ «ՎԱՌ ԺՊՏԱ», քանի որ այդ օրը հենց երեխաներն էին լցնում աշխարհը լույսով ու ժպիտով։ «Վառ ժպտա, և թող ամբողջ աշխարհը ժպտա քեզ»։
Հանրային ռադիոյի «Արևիկ մանկապատանեկան անսամբլ
- Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան,
- Երգուսույց՝ Նաիրա Մելիքյան,
- Պարուսույց՝ Ալինա Միքայելյան,
- Ադմինիստրատոր՝ Քրիստինա Կարապետյան։
Հանրային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ
- Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյան,
- Մենակատարներ՝ Արթուր Իսպիրյան, Զարուհի Բաբայան, Նաիրա Մանուչարյան, Վարդան Բադալյան։




