Հատուկ նախագծեր

Հովհաննես Բադալյան 100․ «Ես իմ անուշ Հայաստանի» հոբելյանական համերգ․ «Հատուկ նախագծեր»

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ամիսներ առաջ գեղեցիկ համերգային ծրագրով տոնվեց Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակը։ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի կատարմամբ հնչեցին Հովհաննես Բադալյանի երգացանկից սիրված երգեր։

Մենակատարներ՝ Ռուբեն Մաթևոսյան, Հրանտ Մուրադյան, Տիրուհի Մելիքսեթյան, Վարդան Բադալյան։ Բեմում հանդես եկավ նաև ՀՌ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։

Համերգը վարեցին Լուսինե Մուրադյանը և Տիգրան Հարությունյանը։ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ: Գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան, Դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան, Կոնցերտմայստեր՝ Օնիկ Գալստյան:

Կարդացեք նաև

Back to top button