Հատուկ նախագծեր

Արտիստական հմայք և ձայնի կախարդանք․ Մետաքսյա Սիմոնյան-100․ «15 րոպեն քիչ է»

Փետրվարի 21-ին նշվում է Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ Կինոյի և թատրոնի նշանավոր դերասանուհի, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանը գեղեցիկ ձայնով, կանացիությամբ ու արտիստական մեծ հմայքով տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհիներից և կերտել անմոռանալի կերպարներ։

Նա հանդես է եկել ռուս, արևմտաեվրոպացի և հայ հեղինակների պիեսներում՝ մարմնավորելով թե՛ կատակերգական, թե՛ ողբերգական դերեր։ Կինոյում նրա դերերը նույնպես տպավորել և գրավել են հանդիսատեսին։

Նա խաղացել է նաև ռադիո և հեռուստաներկայացումներում, ասմունքել արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից։

Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվում են նրա ձայնագրությունները, որոնք վկայում են դերասանուհու արվեստի բարձր մակարդակի մասին։

Դերասանուհու մասին հուշերով կկիսվեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթևոսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Մարտին Վարդազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button