Հաջողության նոտա

Ինչ ձեռք ես բերել, պետք է փոխանցես մյուսներին, որ նորը սկսես․ Արա Բաբլոյան․ «Հաջողության նոտա»

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանի համար կարևոր է թիմային աշխատանքը: Նա կարծում է, որ առողջության և կրթության ոլորտում արված ներդրումները երկարատև ազդեցություն են ունենում, գուցե դրանք այս պահին չերևան, բայց տարիներ անց հենց այդ առողջ ու կրթված սերունդը պիտի առաջ տանի երկիրը:

Մասնագիտությամբ մանկական վիրաբույժ-ուրոլոգ Արա Բաբլոյանը Հայաստանում տարիներ առաջ ներդրել է երիկամի փոխպատվաստման պրակտիկան, արդեն ավելի քան 200 նմանատիպ վիրահատություն է կատարվել։

Մի քանի տարի է՝ նրա գլխավորությամբ «Արաբկիր» ԲՀ-ն իրականացնում է նաև երեխաների լյարդի փոխպատվաստման ծրագիր:

Back to top button