Ռուբեն Սարգսյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում աշխատում է որպես ճարտարապետ-վերակազմող, նաև Ճարատարապետության և շինարարության համալսարանի գիտաշխատող է։
Նա միաձուլել է երկու տարբեր ու յուրահատուկ մասնագիտություն՝ ճարտարապետ- եռաչափ վերակազմողի և պատմական հագուստների հետազոտող-վերարտադրողի: Բացառապես գիտական հիմքով կատարված ուսումնասիրությունները ներկայացնում են ք.ա. 8-ից մինչև ք.ա. 1-ին դարերի ժամանակահատվածը։ Դրանք զետեղվել են գիտական տպագրություններում և ցուցադրվել Հայաստանի և արտերկրի թանգարաններում: