Հայկական որբահավաք կազմակերպությունները քաջ գիտակցում էին որբափրկիչ ծրագրերին առնչվող հանգամանքների լրջությունը։ Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյանը մեծ ուշադրություն է հատկացրել որբահավաք գործունեությանը՝ գրելով․ «Վաղն ուշ կլինի։ Դեռևս շատ հայ որբեր են գտնվում իսլամական միջավայրում»։ Այդ որբուկներին և կանանց հայկական համայնքին վերադարձնելը նաև օրենսդրական առումով էր որոշակի դժվարություններ պարունակում։
Ռուբեն Հերյանը կարողացել էր առերեսման ընթացակարգում փոփոխություններ մտցնել։ Ժամանակի ընթացքում որբերի հավաքման և փրկագնման աշխատանքը դառնում է ցանցային, ինչն օգնում է փրկագումարների հավաքագրմանը։
Մեկ որբի համար հաճախ պահանջում էին երկու և ավելի ոսկեդրամ։ Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 7-րդ: