Էվոլյուցիա

Ռոբոտից ավելի խելացի. «մեռնող» և «հարություն առնող» մասնագիտություններ․ «Էվոլյուցիա»

Մարդուն մեկ մասնագիտությունն այլևս բավարար չէ 21-րդ դարում ապրելու և աշխատելու համար, մանավանդ, երբ կա ռիսկ, որ մասնագիտությունդ շատ արագ կարող է այլևս ժամանակակից աշխարհում ոչ միայն ակտուալ չլինել, այլ ուղղակի չլինել։ Այն, ինչ անում ես դու, ապագայում տեխնոլոգիաները, ռոբոտները կարող են անել ավելի արագ և որակյալ։

Հաղորդման երեք  հյուրերից երկուսին՝  Արփինե Գալստյանին և Նորիկ Պետրոսյանին մեկ մասնագիտությունը չի գոհացրել։ Արփինեն բանասիրական դիպլոմ ստանալուց տարիներ անց որոշել է ուսումանասիրել մի մասնագիտություն, որի գոյության վերաբերյալ համալսարանում սովորելու տարիներին գաղափար չուներ։

Նորիկ Պետրոսյանն էլ նախկին զինվորական է, բայց վերջին 15 տարին սովորել է դանակ սրելու արհեստը, սրաքարն էլ պատրաստել է սեփական ձեռքերով։

Հաղորդման երրորդ հյուրի՝ փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով էլ, ապագայի ամենապահանջված մասնագիտությունը հենց սոցիալական փիլիսոփայությունն է լինելու։

Արհեստական բանականություն, ռոբոտներ, գերժամանակակից տեխնոլոգիաներ․ սրանք գալու են փոխարինելու մարդկանց, մասնագիտություններին, կրճատելու են աշխատատեղեր, Արման Ղարագուլյանի գնահատմամբ, ապագայում մրցակցությանը դիմանալու, աշխատանքը չկորցնելու համար մասնագետները պարբերաբար վերաորակավորվելու և նոր հմտություններ ձեռք բերելու կարիք են ունենալու։

Back to top button