Հասարակություն
Որն էր Երևան-Գյումրի մայրուղին փակած քաղաքացիներ պահանջը
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ենթակապալառու Սթոունս շինկազմակերպության ավելի քան 60 աշխատակից երեկ առավոտից փակել էին Երևան-Գյումրի մայրուղին Մարալիկի հատվածում՝ Սթոունս շինկազմակերպության վարձակալած գրասենյակի դիմաց։ Պահանջը նույնն է, ինչ սեպտեմբերի 14-ին էր․ աշխատակիցները պահանջում են մինչև 3 ամիս չվճարված աշխատավարձերը։