Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։
Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Երեկ հրավիրված կուսակցության նիստին, որտեղ քննարկվում էր քաղաքապետի թեկնածուի հարցը, մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցությունը Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: