Հասարակություն

Հանրային ռադիոյի «Ճանաչիր ինձ» հաղորդումը՝ «Հավասար հնարավորություններ»- ի մրցանակակիր

Հանրայի ռադիոյի «Ճանաչիր ինձ» հաղորդաշարի հեղինակ  Կուշանե Չոբանյանն այսօր արժանացել է «Հավասար հնարավորույթուններ» մրցանաբաշախության 2-րդ մրցանակին՝ «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգում: Անվանակարգում այս տարի 1-ին և 3-րդ մրցանակակիրներ չեն եղել: 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը ներկայացվել է 31 լրագրողական նյութ:

«Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Կոտրել  կարծրատիպերն ու սխալ պատկերացումները հաշմանդամություն ունեցող անձանց մասին. սա է մեր նպատակը և մենք տարեց տարի արձանագրում ենք հաջողություններ այս ուղղությամբ, մրցանակաբաշխության ժամանակ ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Back to top button