Հասարակություն
Հայաստան կժամանի Սերգեյ Շոյգուն
Ս.թ. հունվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դիմավորման հանդիսավոր արարողությունը և հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: