Միջազգային

Օբաման խստացնում է հրազենի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է միջոցառուների նոր փաթեթը, որը խստացնում է հրազենի նկատմամբ վերահսկողությունը: Հանդես գալով Սպիտակ տանը նա հայտարարել է, որ «նախաձեռնվող կոնկրետ քայլերը պետք է ապահովեն երեխաների անվտանգությունը, կանխագելեն զանգվածային սպանությունները և կրճատեն բռնությունների քանակը երկրում»: Փաթեթում ներառված քայլերը, որոնք նա հանձնարարել է մշակել փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ղեկավարած հանձնաժողովին, կոչված են թույլ չտալ ապագայում այնպիսի ողբերգություններ, ինչպիսին տեղի ունեցավ Կոնեկտիկուտ նահագի Նյութաուն քաղաքում, երբ անցած տարվա դեկտեմբերի կեսերին հոգեկան խնդիրներ ունեցող 20-ամյա երիտասարդը հրազենից կրակ բացելով դպրոցում սպանեց 20 երեխայի և 6 ուսուցչի: «Մեր հասարակության ամենագլխավոր պարտականությունը երեխաների անվտանգությունն է և մենք այլևս չենք կարող սպասել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Օբաման միաժամանակ կոչ է արել Կոնգրեսին հավանություն տալ մի շարք օրինագծերի, որոնք նույնպես կարող են խստացնել վերահսկողությունը երկրում շրջանառվող զենքի նկատմամբ:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button