Տնտեսական

Որո՞նք են անկախ Հայաստանի տնտեսական բացթողումներն ու ձեռքբերումները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Անկախ Հայաստանի տնտեսական ձեռքբերումերն ու բացթողումները ամփոփել են անկախ Հայաստանի կառավարությունների ղեկավարներից երեքը՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Արմեն Դարբինյանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նրանցից յուրաքանչյուրը խոսել է իր ղեկավարության տարիների ընթացքում ունեցած հաջողություններից ու բացթողումներից:

Հայաստանի երրորդ հանրապետությունը 21 տարեկան է: Ուղիղ 21 տարի առաջ նույն այս օրը հայ ժողովուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց անկախ լինելու իր ցանկությունը: Անցած տարիները ինչպես նոր ձևավորվող ցանկացած պետության համար, դժվար էին,: Այսօր արդեն տարիների հեռվից հստակ կարող ենք խոսել 21 –ամյա հանրապետության տնտեսական ձեռքբերումների ու բացթողումների մասին՝ միաժամանակ չմոռանալով՝ ամեն ինչ սկսել ենք զրոյից, պատերազմից ու շրջափակումից: 1988-ից մի փոքր առաջ արդեն ԽՍՀՄ-ի տնտեսական համակարգը ընդհանուր առմամբ հետ էր ընկել` այն ինչ արտադրվում էր, սակայն, չէր վաճառվում:

Այնպես որ պետք է հիշենք, նորանկախ Հայաստանի տնտեսությունը ձևավորվում էր գրեթե ոչնչից: Հիշելով, թե ինչպես ստեղծվեց նորանկախ հանրապետության տնտեսությունը, նորանկախ հանրապետության առաջին վարչապետ, ՀՍՍՀ նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասում է, որ խորհրդային տարիների երբմենի հսկա արդյունաբերությունից ոչինչ չէր մնացել.«Այսինքն գործարանները ֆիզիկապես ՀՀ- ում էին գտնվում, աշխատողները հայեր էին, սակայն, արտադրանքը մեզ չէր պատկանում, քանի որ դա ռազմակական արդյունաբերությունն էր: պատվերը գալիս էր Մոսկվայից, ոչ վերջնական ապրանք էինք հիմնականում պատրաստում, արտադրանքը գնում էր այնտեղ»:

Նորանկախ հանրապետության անցած տասնամյակների պատմական ուղին հեշտ չի եղել, դժվարությունները շարունակվում են նաև այսօր: 1990-ականների սակայն, ավելի բարդ էր, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին կառավարության աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար դժվար էր ամեն ինչ, այդ թվում նաև իրականացվող կադրային քաղաքականությունը:

ԽՍՀՄ-ի փլուզումը հայերիս կյանքում շատ բան փոխեց: Որքան էլ մեծ էր անկախ Հայաստանի տեսլականը, միևնույնն է իրականությունը շատ ավելի դաժան էր` մութ, ցուրտ, հացի հերթեր, հետո արդեն մեզ համար անսովոր մի երևույթ` հացի տալոնավորում: Այսօր արդեն տարիների հեռվից այս ամենը պատմություն է , սակայն այն անև մեր իրականությունն էր, որն անհնար է ջնջել: Եվ ով, ավելի օյկետիվ կներկայացնի տնետդսական ու սոցիալական իրավիճակը, եթե ոչ հենց այն պաշտոնյան, ում որոշմամբ էլ հացը նորմավորվեց: Խոսրով Հարությունյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց 1992 թվականի օգոստոսի մեկին: Երեք օր անց փակվեց Հայաստանն արտաքին ախարհին կապող վերջին ու միակ ճանապարհը` աբխազական երկաթգիծը:

«Հայաստանը հայտնվեց խուլ, սարսափելի շրջափակման մեջ»,- հիշում է զրուցակիցս: Շրջափակում էր, սակայն, ապրել էր պետք, առավել ևս, որ ազգային ազատագրական շարժումն ու Արցախը կրկին վերագտնելու հույսը վաղուց էր բոցկլտում հայերի հոգում: Կար նաև հանրային կյանք,որը պետք է քիչ թե շատ գոյությունը պաշտպաներ: Սա շատ լուրջ փորձություն էր նորանկախ պետության համար` արդյոք Հայաստանը ունակ է անկախ լինելով հոգալ իր ժողովրդի ոչ միայն անվտանգությունը, այլև սոցիալական տարրական խնդիրները: «Մենք երբեմն նույնիսկ ժամանակ չունեինք մտածել ռեֆորմների մասին: մեզ պետք էր ամեն օր, ամեն վայրկյան լուծել անխափան կենսագործունեություն ապահովելու հարցը` շտապ օգնություն, հրդեհ, բանակ, ոստիկանություն, առողջապահական: Իրավիճակը բարդանումէր , երբ պարզվում է ,որ նոր կենտրող անկախ երկրում չկան հացի պաշարներ»,- հիշում է Խոսրով Հարությունյանը:

«Սարսափելի հերթեր էին գոյացել հացի խանութների մոտ: Երեկորները շրջում էի քաղաքով և անկեղծ եմ ասում, սարսափելի ծանր էի տանում այդ ամենը, այնպիսի տպավորություն էր, որ հայ ժողովուրդը դատապարտված է սարսափելի անհաջողությունների»:

Հողի ու ոչ միայն, սեփականաշնորհումը ևս անկախ Հայաստանի տնտեսության ձևավորման նախադրյալներից մեկն էր: Նորանկախ Հայաստանի վարչապետերից Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, սեփականաշնորհման հիմնական նպատակը նախ և առաջ հետևյալն էր.«Փորձել այրել բոլոր այն կամուրջները, որոնք երբևէ կարող էին հետ դարձի ճանապարհ դառնալ դեպի պարտադրված կոմունիստական համակարգը: Այս տեսակետից այդ սեփականաշնորհումը պետք է արդարացված համարել: Տնտեսական ենթատեքստում այն ըստ էության ոչինչ չտվեց: Քաղաքական առումով, այն ետդարձի ճանապարհը փակեց, ստիպեց , որպեսզի մենք նորանոր քայլեր մտածենք, ստեղծենք, հետագայում ձևավորենք տնտեսական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Փողային սեփականաշնորհում, գանձապետական համակարգի ստեղծում, գյուղատնտեսությունում վերամշակման ոլորտի զարգացում, իսկ ամենակարևորը աղետի գոտու ընդհատված շինարարության վերսկսում: Թվարկվածը Հայաստանի 1998թվականին ձևավորված նոր կառավարության իրականացրած ծրագրերի մի մասն է: Դրանք մեզ հետ զրույցում ամփոփում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

Ճիշտ այն ժամանակ, երբ վերջինս ստանձնեց վարչապետի պաշտոնը ամեն ինչ չէր,որ հաջող ընթացք ուներ.«Տնտեսությունում գոյություն ունեին բազմաթիվ պարտքեր, չվճարված աշխատավարձեր, բյուջեի տեսակետից բավական դժվար վիճակ էր, փորձեցինք դա հաղթահարել, շատ ավելի հստակ, զսպված , բայց և կազմակրեպված հարկաբյուջետային քաղաքականությամբ»:

Արմեն Դարբինյանն այն կարծիքին է, որ իրենց հաջողվեց գրագետ քաղաքականություն վարել ու դուրս գալ 1998 թվականի ճգնաժամային իրավիճակից: «Համենայն դեպս ժողովրդի լայն զանգվածը չզգաց դրա կործանարար հետևանքները»,- ասում է զրուցակիցս: Նույն այդ տարիներին է, որ միջազգային մրցույթներ են հայտարարվում, բրիտանական ՖԱՅՆԵՅՇԼ ԹԱՅՄՍն առաջին անգամ Հայաստանի տնտեսությանն անդրադառնում է հենց հայտարարված միջազգային մրցույթների կապակցությամբ: Արդյունքում` «մենք կարողացանք բավականին լուրջ գումարներներգրավել բյուջե, այդ սեփականաշնորհամն արդյունքում իհարկե դա հեշտ չէր, քանի որ գաղափարական լուրջ խոչընդոտներ էր անհրաժեշտ հաղթահարել»:

Իհարկե նույն այդ տարիներին էլ արտագաղթ սկսվեց: Երկիրը ծանր վիճակում էր, և շատերը թողեցին Հայաստանը: Նրանց հիմնական մասը չվերադրաձավ, շատերի կարծիքով էլ այժմ էլ ամեն ինչ չէ, որ շատ լավ է: Համեմատության եզրեր անգամ չկան 1990-ականների հետ: Հայացք նետերով անցած տասնամայկենրին՝ հնարային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ասում է, որ պատերազմում ենք հաղթել, հարևան երկրներից ոչ բոլորի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, սակայն, «ներկա տնտեսությունը ադեկվատ չի մեր հնարավորություններին ու կարողությունների: Առաջինը տնտեսության կառուցվածքը շատ սխալ է դրված, տնետսությունը մի քանի օլիգարխների վրա է կառուցված, փոքր և միջին բիզնեսը ծանր վիճակում է այդ պատճառով: Հայաստանի ղեկավարությունը կամք ցուցադրելու դեպքում տնտեսական իրավիճակը կարող է փոխել, որից հետո կմնան օբյեկտիվ դժվարությունները, բայց մենք չենք կարողնաում հաղթահարել այն, ինչը կախված է մեզանից»:

Թե ինչպիսին է Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը, գիտենք բոլորս: Նորանկախ Հայաստանի տնտեսության պամության մեջ ամենածանր տարիներից մեկը 2009թ էր, երբ ամբողջ աշխարհում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ էր: Այժմ էլ բազմաթիվ երկներ ճգնաժամի երկրորդ փուլին են սպասում: Այդուհանդերձ, բոլոր ձեռքբերումներով ու բացթողումներով նորանկախ Հայաստանի նախկին ու ներկա պաշտոյաները ամենամեծ ձեռքբերում համարում են անկախ Հայաստանի կայացումը:

Թողնել պատասխան

Back to top button