Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 12-րդ նիստը,-հայտնում են ֆինանսների նախարարությունից: Հայկական կողմից նիստի համանախագահներն են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Ասոցացման համաձայնագրի ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի հետ կապված հարցեր: Օրակարգում ներառված են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Եվրամիության աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր և այլն:
Նմանատիպ հոդված
ԵՄ-ն աջակցում է հայկական ինքնատիպ ստեղծագործությունների ցուցադրմանը․ Փարաջանովի «Տրիպտիխ»-ը ցուցադրվել է ԿինոՊարկում
8 Մայիսի, 2024, 23:48
Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է
8 Մայիսի, 2024, 23:29
Կարդացեք նաև
Close