Գործարար, Healthy Box ընկերության և «Գարուն» առողջ սննդի սրճարանի համահիմնադիր Անահիտ Յուզբաշյանը մասնագիտությամբ լեզվաբան է: 90-ականներին՝ հետպատերազմյան և Սովետական Միության փլուզման շրջանում, անգլերեն լեզվի մասնագետները շատ պահանջված էին, և նա հեշտությամբ է կարողացել գտնել աշխատանք:
Հիմնականում աշխատել է միջազգային ընկերություններում։ Իր կայնքի ամենակարևոր փորձը ձեռք է բերել աշխարհի առաջատար խորհրդատվական, աուդիտորական կազմակերպություններից մեկում՝ աշխատելով որպես մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն։
10 տարի առաջ երկար տարիների աշխատանքային գործունեությունից հետո որոշել է սեփական բիզնես հիմնել։