Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնի շրջանավարտ Ադելինա Վանյանը աշխատել է Հ. Մալյանի անվան թատրոնում։ Աշխատանքային հաջորդ կանգառը 79-րդ միջ. դպրոցն էր, որտեղ աշխատել է փոխտնօրեն։
Նա առանձնակի ջերմությամբ է հիշում նաև Հանրային ռադիոյում աշխատելու տարիները՝ համարելով այն յուրատեսակ դպրոց: Այսօր նա կրկին մանկավարժության աշխարհում է, դասավանդում է բեմական խոսք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջում։