Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գևորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով:
Նմանատիպ հոդված
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է՝ մայիսի 1-ին օրենսդիր մարմնի շենք ներխուժելու ցուցարարների փորձի պատճառով
2 Մայիսի, 2024, 12:33
Տավուշում իրավախախտում կատարելու համար ոստիկանություն բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել. ՆԳՆ
2 Մայիսի, 2024, 11:14
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
2 Մայիսի, 2024, 11:11
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին
2 Մայիսի, 2024, 10:47
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
2 Մայիսի, 2024, 09:59
Վրաստանում նոր սերունդը հետ չի կանգնելու եվրոպական ապագայից. ցույցերը շարունակվում են
2 Մայիսի, 2024, 09:45
Կարդացեք նաև
Close