ԿարևորՀասարակություն

«Ոսկե ծիրան». Լավ Դիասը կվարի «Ժամանակը կինոյում» խորագրով վարպետության դաս Թումո Երևանում

Հուլիսի 12-ին ֆիլիպինցի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր Լավ Դիասը կվարի «Ժամանակը կինոյում» խորագրով վարպետության դաս Թումո Երևանում: Լավ Դիասը ժամանակակից հեղինակային կինոյի լավագույն ներկայացուցիչներից մեկն է և այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահը:

Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ», Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և մի քանի տասնյակ այլ մրցանակների դափնեկիր այս փորձարար ռեժիսորն առանձնանում է իր կինոժապավանների 5 ժամից ավել տևողությամբ։ Վարպետության դասին Դիասը կխոսի, թե ինչու և ինչպես են ստեղծվում այս ֆիլմերը:

Back to top button