ԿարևորՀասարակություն

Բերդում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները

Բերդ քաղաքի կենտրոնական հատվածներում մայթերի բազրիքների՝ նորով փոխարինման և թեքահարթակների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ:

Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսված են այլ աշխատանքներ ևս:

Հիմնովին վերանորոգել Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգին, կառուցել(սալիկապատել) նոր ճեմուղիներ, լուսավորության նոր համակարգ, տեղադրել նստարաններ և աղբամաններ:

Կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումից հետո հատուկ նախատեսված տարածքում տեղադրել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Զբոսայգու՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի հարակից հատվածում տեղադրել մարզասարքեր՝ նախատեսված պատանիների համար:

Հիմնովին վերանորոգել Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգին, կառուցել լուսավորության համակարգ, տեղադրել նոր խաղասարքեր, նստարաններ, աղբամաններ:

Վերանորոգել Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բազրիքները, աստիճանավանդակներին տեղադրել նոր բազրիքներ, մայթերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և մանկասայլակների անխոչընդոտ տեղաշարժին:

Վերանորոգել Մաշտոցի փողոցից դեպի Մաշտոցի 84 ա շենքի մուտք տանող հատվածը:

Տարբեր հատվածներում կառուցել նոր հենապատեր:

Back to top button